Հայաստանյան տուրօպերատորը LILA ծրագրի աջակցությամբ մասնակցեց WTM London-2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանյան տուրօպերատորը LILA ծրագրի աջակցությամբ մասնակցեց WTM London-2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

2024թ. նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում տեղի ունեցավ World Travel Market (WTM) London-2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ մասնակցեց ծրագրի գործընկեր «Նուեվա Վիստա» տուրօպերատորը: Վերջինս ներկայացված էր Հայաստանը ներկայացնող մեկ մեծ միասնական տաղավարում ՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ միասին:

Հանդիսանալով աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը՝ WTM London-ը միավորել էր զբոսաշրջային ոլորտի մասնագետների աշխարհի 184 երկրից:

«Նուեվա Վիստա» ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու բնահեն փորձառությունները, LILA ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։ Հայաստանը ներկայացնող մասնագետները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և պոտենցիալ գործընկերների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցության ուղիները:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու երկրի կայուն զարգացմանը:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: 

Նոյեմբեր 19, 2024 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր