Ծառատունկ Վանաձորի անտառտնտեսությունում․ տեսական գիտելիքի ամրապնդում պրակտիկայի միջոցով

Ծառատունկ Վանաձորի անտառտնտեսությունում․ տեսական գիտելիքի ամրապնդում պրակտիկայի միջոցով

Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց վերապատրաստում ծառատունկի և անտառների կառավարման թեմայով՝ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։

Դասընթացն ու ծառատունկը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) ֆինանսավորմամբ։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի կառավարությունը։

Դասընթացները ներառում էին տնկիների արտադրության, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների վերաբերյալ թեմաներ։ 

Հատուկ ուշադրություն էր դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց մասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը:

Դասընթացին և ծառատունկին մասնակցեցին 40-ից ավել ուսանող։

Ծառատունկին միացել էին նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսոության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները։

Այս համատեղ ջանքերը նպատակ ունեն ոգեշնչել Հայաստանի երիտասարդությանը ակտիվ դերակատարում ունենալ կայուն անտառային տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման գործում:

Համադրելով կրթությունն ու պրակտիկ ուսուցման փորձը՝ այս նախաձեռնությունը հզորացնում է հաջորդ սերնդին այն հմտություններով և ոգեշնչմամբ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի համար ավելի կանաչ և ավելի դիմացկուն ապագա ստեղծելու համար։

Նոյեմբեր 30, 2024 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր