

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը աշնանային ծառատունկի շրջանակում հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Լեռնաջուր 5 տեղամասի 75 հա մակերեսի վրա տնկել է 225,076 ծառ: Այս մասին տեղեկացնում են կազմակերպությունից:
Ըստ հաղորդագրության՝ տնկվել է 90,150 փակ արմատային համակարգով կեչու տնկի, բաց արմատային համակարգով տնկվել է խոշորառէջ կաղնի, վայրի տանձենի, վայրի խնձորենի, թեղի և թխկի։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունից հայտնում են, որ 2024թ. անվանական անտառ են տնկել 3 կազմակերպություններ՝ Արդշինբանկը, JHM հիմնադրամը և Գյուլբենկյան հիմնադրամը։ Ավստրալահայերի հավաքական ներդրման շնորհիվ տնկվել է 4-րդ անվանական անտառը։ Ինչի արդյունքում, ներառյալ գարնանային ծառատունկը, կազմակերպությունն այս տարի ընդհանուր առմամբ տնկել է 339,650 ծառ։
Դեկտեմբեր 05, 2024 at 10:03
