ՄԱՐԴԻԿ ԵՎ ԱՐՋԵՐ, ԵԿԵՔ ԽԱՂԱՂ ԱՊՐԵՆՔ

ՄԱՐԴԻԿ ԵՎ ԱՐՋԵՐ, ԵԿԵՔ ԽԱՂԱՂ ԱՊՐԵՆՔ

ԷկոԼուր

Սեպտեմբեր ամսից հաճախակի դարձած գորշ արջերի այցելությունները Սյուինիքի մարզի Մեղրիի շրջանի համայնքների մրգատու այգիներ վնասներ են հասցրել տեղական բնակչությանը: Աշխարհի տարբեր մասերում «մարդ-արջ» հակամարտության նման օրինակները բազմաթիվ են հատկապես աշնանային բերքի ժամանակահատվածում: Հայաստանը նույնպես բացառություն չէ, և վայրի արջերի ներխուժումից ամենից շատ վնասներ են կրել Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք գյուղերի բնակիչների մրգատու այգիները: Մուտք գործելով գյուղացիների այգիներ` արջերը ոչ միայն ուտում են պտուղները (խաղող, թուզ, նուռ), այլև կոտրում են բերքատու ծառերը:

Ելնելով ստեղծված իրավիճակից`Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը, առաջնորդվելով «բնության հետ ներդաշնակ ապրելու» իր ընդհանուր առաքելությամբ, աջակցում է մի նախաձեռնությանը, որի շրջանակներում տեղական բնակիչները «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ գիշերային ժամերին հերթապահություն են իրականացնելու` պտղատու այգիները պահպանելու, ինչպես նաև արջերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Այս ծրագիրը նպատակ ունի պահպանել Հայաստանի կարմիր գրքում գրանցված գորշ արջի պոպուլյացիան և նրա անվտանգությունը` կանխելով գյուղացիների կողմից անցանկալի, բայց ակնհայտ սպասվելիք ապօրինի որսը, ինչպես նաև աջակցել Մեղրիի շրջանի համայնքներին` զերծ պահելու նրանց մրգատու այգիները արջերի հասցրած վնասներից: Այս մասին նշվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հոկտեմբեր 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր