Մարդ և բնություն․ հավերժ հակամարտություն, թե՞ համերաշխություն. Էկոլուրի նոր տեսանյութը

Մարդ և բնություն․ հավերժ հակամարտություն, թե՞ համերաշխություն. Էկոլուրի նոր տեսանյութը


Էկոլուրը հրապարակել է «Մարդ և բնություն․ հավերժ հակամարտություն, թե՞ համերաշխություն» տեսանյութը: Մարդու ինտենսիվ գործունեությունը, տեսակների ապրելավայր հանդիսացող բնության տարածքների զավթումն ու օգտագործումը, ապօրինի որսը, տեղաբնակ տեսակներին ճնշող ինվազիվ տեսակների ազդեցությունը և կլիմայի փոփոխությունը վտանգի տակ են դնում բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակների գոյությունը։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Գորշ արջին բնորոշ սննդային շղթան խախտվել է։ Գյուղական բնակավայրերը, որտեղ հեշտ հասանելի բազմատեսակ սնունդ կա, ընդարձակվել են և մոտեցել արջերի հիմնական ապրելավայրին։

Վերջին տարիներին Վայոց ձորի մարզում հաճախակի են դարձել արջերի հարձակումները՝ արջը մտնում է գյուղ, ոչնչացնում անասնագոմեր, մեղվափեթակներ, հարձակվում անասունների վրա, վնասում է այգիները:
 
Տեսանյութում մարզի բնակիչները, ՏԻՄ-ի ներկայացուցիչները խոսում են արջերի կողմից հասցված վնասների և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում խնդրի մեղմմանն ուղղված լուծումների մասին:
 
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:


Մայիս 14, 2025 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր