«Մասրիկ-1» արևային կայան. էներգետիկ անկախության խաչմերուկում. Էկոլուրի նոր տեսանյութը

«Մասրիկ-1» արևային կայան. էներգետիկ անկախության խաչմերուկում. Էկոլուրի նոր տեսանյութը

«Մասրիկ-1» արևային կայանը պատրաստ է շահագործման։ Այսօրվա դրությամբ այն Հայաստանի ամենից մեծ արևային կայանն է՝ 55 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Արևային կայանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում և զբաղեցնում է շուրջ 130 հեկտար տարածք, որից 0.51 հեկտարը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։

«Մասրիկ-1» ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.- «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. ընկերությունների կոնսորցիումը։ Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 39 միլիոն դոլար։ Ֆինանսավորումը ապահովում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրամիությունը։

Կայանի կառուցման ժամկետներն այս տարիների ընթացքում մի քանի անգամ երկարաձգվել են: Պատճառները 2020թ․ հայ-ադրբեջանական 44-օրյա ռազմական կոնֆլիկտն ու COVID-19 համավարակն էր: ՀՀ կառավարությունը «Մասրիկ-1» կայանի կառուցման ժամկետը 1 տարով երկարաձգեց սկզբում մինչև 2023թ. սեպտեմբերի 1-ը, այնուհետ՝ մինչև 2024 թ․ դեկտեմբերի 1-ը։ 

Մինչ օրս գնահատված չէ շուրջ 130 հեկտար տարածքում բերրի հողի կորստի տնտեսական վնասը, հայտնի չէ, թե կայանում տեղադրված ֆոտովոլտային վահանակների պահպանման, վերամշակման և օգտահանման հարցերն ինչպես պետք է կառավարվեն: 

Այս և այլ խնդիրների շուրջ իրենց մտահագություններն ու կարծիքներն Էկոլուրի տեսանյութում ներկայացրել են Վարդենիս խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, տեղի բնակիչներն ու փորձագետները:

Տեսանյութը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։



Նոյեմբեր 27, 2024 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր