

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում գործող «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի պատճառով Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մադինա բնակավայրերի նախկինում բերրի հողերը վերածվել են անմշակ տարածքների: Փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սեւանա լճի ավազանում՝ Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա: Այն շահագործում է «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ն։
Արգիչի գետում հանդիպում են Սևանա լճի ավազանին բնորոշ էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված ձկնատեսկներ, որոնց վրա Փոքր ՀԷԿ-ն ունի բացասական ազդեցություն, ընդհուպ՝ մինչև որոշ տեսակների ոչնչացում։
Տեսանյութում բնակիչները ներկայացնում են փոքր ՀԷԿ-ի շահագործման հետևանքով իրենց հողամասերին հասցված վնասները, փորձագետներն ու ՏԻՄ-ի ներկայացուցիչները խոսում ջրային ռեսուրսներն օգտագործող ընկերության սոցիալ-կորպորատիվ պատասխանտվություն ստանձնելու անհրաժեշտության մասին:
Տեսանյութը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Նոյեմբեր 30, 2024 at 19:01