

Էկոլուրը պատրաստել է նոր՝ «LILAծրագիր․ նոր խթաններ բնական կերհանդակների կայուն օգտագործման համար» տեսանյութը, որում ներկայացվում է Հայաստանի արոտավայրերի օգտագործման հետ կապված խնդիրները և հնարավոր լուծումները։ Հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհները գտնվում են վատ վիճակում, բացակայում են կենդանիների համար անհրաժեշտ ջրխմոցները և մակատեղիները, ինչը բերում է համայնքամերձ արոտների ծանրաբեռնվածության։ Իր բացասական ազդեցությունն է թողնում նաև կլիմայի փոփոխությունը:
Տեսանյութը ներկայացնում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի շահառու համայնքների համար իրականացված աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում մշակվել և ներդրվել են արոտների կառավարման պլաններ, վերանորոգվել են ճանապարհներ, կառուցվել ջրխմոցներ և մակատեղիներ, իրականացվել են դասընթացներ. Ընդհանուր առմամբ կառուցվելէ 21 ենթակառուցվածք 15 բնակավայրում, ինչպես նաև տրամադրվել են շարժական հիբրիդային արևային կայաններ հեռագնա արոտավայրերի համար։ Տեսանյութում ծրագրի փորձագետներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները պատմում են ծրագրի արդյունքների մասին, ներկայացվում են հնարավոր լուծումներն առկա խնդիրների մեղմման համար:
Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Մարտ 21, 2025 at 10:48