ԳԻԼԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ ԼԻՆԻ, ԹԵ ՉԼԻՆԻ

ԳԻԼԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ ԼԻՆԻ, ԹԵ ՉԼԻՆԻ

ԱրմԻնֆո

Էկոլգներն ու պաշտոնյաները նախկինի պես չեն կարողանում համաձայնության գալ Գիլանի կարգավիճակի շուրջ:

«Առաջին հերթին մենք վախենում ենք նրանից, որ Գիլանի պատմությունը նախադեպ կդառնա, եւ նման իրավիճակի հետ կբախվեն Հայաստանի այլ հատուկ պահպանվող տարածքներ»,- հայտարարեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հոկտեմբերի 29-ին Գիլանին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Գիլանի ստեղծումն անօրինական գործունեություն է, որն արվել է մեր կառավարության կողմից «Հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի եւ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի խախտմամբ: Ըստ էության, արգելոցի մասնատումը նշանակում է նրա ոչնչացումը»,- Արմինֆոյի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի բուսաբանական ընկերության» փոխնախագահ Գոհար Օգանեզովան:

Նշենք, որ խորհրդակցության վերջում մասնակիցները կառավարության առաջ հանդես եկան կոչով` Գիլանի արգելավայրի ստեղծման մասին որոշումն անվավեր ճանաչել: 

Նոյեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր