ՀՀ կառավարությունը սահմանեց սիգի ձկնկիթի արտահանման արգելք 6 ամիս ժամկետով

ՀՀ կառավարությունը սահմանեց սիգի ձկնկիթի արտահանման արգելք 6 ամիս ժամկետով

Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում ՀՀ կառավարությունը սահմանեց սիգի ձկնկիթի արտահանման արգելք ՀՀ տարածքից 6 ամիս ժամկետով։ Նպատակն է ապահովել արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը։

Ըստ գործադիրի որոշման նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված։ 2019 թվականին այն եղել է 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա, 2022 թվականին՝ 4700 տոննա, 2023 թվականին՝ 3974 տոննա։ Սա հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում․ 2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 1123 տոննա:

Սակայն դեռևս չի ապահովվում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Համաձայն որոշ գիտական տվյալների՝ անհրաժեշտ է, որպեսզի լճում լինի մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի։

Այդ նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։

Դեկտեմբեր 26, 2025 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր