Սևան համայնքը իրազեկ է, Սևան համայնքը պատրաստվում է COP17-ին․ «Էկոլուր»-ի նոր տեսանյութը

Սևան համայնքը իրազեկ է, Սևան համայնքը պատրաստվում է COP17-ին․ «Էկոլուր»-ի նոր տեսանյութը

«Էկոլուր»-ը հրապարակել է նոր տեսանյութ, որը ներկայացնում է «Էկոլուր»-ի կողմից Սևան համայնքում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մասին իրազեկման հանդիպումը։ Քննարկվել են կենսաբազմազանության պահպանությունը, համայնքի դերը և Սևան համայնքի մասնակցությունը COP17-ի շրջանակում։

Տեսանյութում «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիանա Ասոյանը խոսում են Սևանի պահպանության գործում համայնքների ներգրավվածությանը, պատասխանատու վարքագծի անհրաժեշտության և COP17-ի շրջանակում Սևանի պահպանության խնդիրներն ու համայնքային փորձը ներկայացնելու հնարավորության մասին։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:



Սեպտեմբեր 22, 2026 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր