ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԱՌՎԵԼ ԴԱՎԱԳԵԶԻ ԿԻՐՃԸ

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԱՌՎԵԼ ԴԱՎԱԳԵԶԻ ԿԻՐՃԸ

ԱրմԻնֆո

Խոսրովի արգելոցի կազմում պետք է անպայման ներառվի Դավագեզի կիրճը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Նրա խոսքով, այդ տարածքն արջերի հիմնական բնակատեղին է: Բացի այդ, աստեղ հանդիպում են լուսան և Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) Կարմիր ցուցակում ներառված կովկասյան ընձառյուծ: Կ. Մանվելյանը հիշեցրել է, որ մեկ տարուց ավելի է, ինչ WWF-Հայաստանը ճշտում է Խոսրովի արգելանոցի սահմանները և փնտրում կենսաբազմազանության տեսակետից նոր և առավել կարևոր տարածքներ: «Նախագիծ, որպես այդպիսին, չկա, մենք դա անում ենք կամավոր կերպով, բայց թե որքանով այն կյանքի կկոչվի, կախված է պետական կառույցներից, ինչպես նաև Խոսրովին սահմանակից համայնքներից»,- նշել է Կ. Մանվելյանը:

Խոսրովի արգելոցը ստեղծվել է 1958 թվականին: 23878 հա տարածքում աճում է 1849 բուսատեսակ: Այստեղ են հանդիպում Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) Կարմիր ցուցակում ներառված ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը: 2002 թվականից սկսած` Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն այստեղ իրականացրել \\$ 500 հազար ընդհանուր գումարի 3 ծրագիր:

Նոյեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր