

Panorama.am
«Մենք պահանջելու ենք ոչ թե փակեն կենդանաբանական այգին, այլ բարելավեն պայմանները կենդանիների համար»,- այս մասին ասուլիսում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ` Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով, այնպիսի կենդանաբանական այգիները, ինչպիսին Երևանինն է, ուղղակի չպետք է լինեն:
Բնապահապանն ասաց, որ կենդանիները պետք է ապրեն կենդանաբանական այգիներում ազատ պայմաններում, ինչպես դա արվում է եվրոպական, աֆրիկյան երկրներում:
Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականի նոյեմբերի 24-ի: Ներկայումս կենդանաբանական այգում կա 215-ից ավելի անուն կենդանի:
Նոյեմբեր 29, 2010
