

ԷկոԼուր
Որսի շրջանը շարունակվում է: Օշականի կիրճում մեր ակտիվիստները հանդիպեցին երեք որսորդների, ովքեր դարանակալել էին թռչուններ որսալու համար (տես լուսանկարները): Նրանք բադ էին որսում: ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի համաձայն` այս շրջանում թույլատրվում է ջրլող կենդանիների որսը, բայց մեկ որսի ընթացքում 5-ից ոչ ավելի թռչուն:
Ինչպես կարծում է «Թռչունների պահպանման հայկական ՀԿ»-ի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը, Հայաստանի պայմաններում որսի նկատմամբ վերահսկողությունը գործնականորեն հնարավոր չէ: Որսորդների եւ ձկնորսների միությունում գրանցված որսորդների թիվը հասնում է 25 հազարի: Դրան պետք է ավելացնել եւս 5 հազար, որոնք գրանցված են Զինվորական որսորդների միությունում: Անհասկանալի է, թե ինչպես կարող են բնապահպանական պետական տեսչության 200 տեսուչներ վերահսկել նման թվով որսորդների»,- նշեց Ղասաբյանը:
Նրա խոսքերով`անվերահսկելի որսը հանգեցրել է նրան, որ Հայաստանում դադարել են ձմեռել շատ թռչնատեսակներ:
Հիշեցնենք, որ ջրլող թռչունների որսի շրջանը փակվում է փետրվարի 28-ին:
Հունվար 18, 2011
