ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՄԲՈՒԹՍՄԵՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՊԱՐԶԵՑ, ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ, ԻՆՉՈՒ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ

ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՄԲՈՒԹՍՄԵՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՊԱՐԶԵՑ, ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ, ԻՆՉՈՒ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ

ԷկոԼուր

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է S.O.S Խոսրով աշխատանքային խմբի գրավոր դիմումին, որով պահանջվում էր չեղյալ համարել «Գիլան» արգելավայրի ստեղծման մասին որոշումը եւ դրանով իսկ վերականգնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ամբողջականությունը:

Հիշեցնենք, որ դիմումը ուղարկվել էր ՀՀ նախագահին, իսկ կրկնօրինակը` ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ խոսնակին, ՀՀ բնապահպանության, արդարադատության նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հանրային խորհրդի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին:
 
Իր պատասխանում Մարդու իրավունքների պաշտպանը թվարկել է կառավարության բոլոր երեք որոշումները: Առաջին որոշումը վերաբերվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, վերարտադրության  կայուն օգտագործման նպատակով «Գիլան» արգելավայրի ստեղծմանը: Երկրորդը նոր ստեղծված «Գիլան» արգելավայրի կանոնադրության հաստատման մասին է, իսկ երրորդը ագելավայրի տարածքի վարձակալման մասին, որով «Հովազաձոր» ընկերությանը 60 տարի ժամկետով տրվեց կառուցապատման իրավունք:

Պատասխանում արտացոլված է Բնապահպանության նախարարության դիրքորոշումը: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ «Գիլան» արգելավայրը ստեղծելիս` օրենքներ չեն խախտվել, քանի որ հողերի կատեգորիա չի փոխվել, որ «Հովազաձոր»-ի գործունեությունը «Գիլան»-ում դադարեցված է, եւ որ իրավիճակի ուսումնասիրման համար ստեղծվել է աշխատանքային խումբ  հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ:

Ցավոք, օմբութսմենի գրասենյակը չի փորձել պարզել հարցը, թե ինչից էր պետք պահպանել կենդանական եւ բուսական աշխարհը (ինչպես նշված է «Գիլան»-ի ստեղծման հիմնավորման մեջ) արգելոցում, որը պահպանվող տարածքի ամենախիստ ռեժիմն ունի, թե ինչ է արել «Հովազաձոր» ընկերությունը, որը պարտավորվել է իրականացնել բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման եւ վերարտադրության ծրագիր, եւ վերջապես, ինչու այդքան դժգոհեց հասարակայնությունը, որի պատճառով ընկերության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվեց:

Փետրվար 09, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր