ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ-ՃԱՀՃԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ-ՃԱՀՃԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է

ԱրմԻնֆո

Հայաստանում ջրային-ճահճային թռչունների թիվը կրճատվում է:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում նվազում են ջրային տարածքները, ինչը հանգեցնում է ջրային-ճահճային թռչունների թվի կրճատման», - հաղորդել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը մամուլի ասուլիսում: Այդ ֆոնի վրա էկոլոգների շրջանում մեծ մտահոգություն է հարուցում այն հանգամանքը, որ սեփականաշնորհված տարածքներում հայտնվում են մասնավոր կազմակերպություններ, որոնք բոլոր ցանկացողներին առաջարկում են մասնակցել թռչունների որսի: «Արդեն ավելի քան 5 տարի մենք փորձում ենք կառավարության ուշադրությունը հրավիրել «Արմաշ» արհեստական լճի վրա, որտեղ «Արարատ-Սաֆարի» ընկերությունը որս է կազմակերպում: Մենք դիմել ենք տարբեր ատյանների, սակայն այդ գործունեությունն այդպես էլ չեն կարողացել դադարեցնել», - խոստովանել է Ադամյանը:

ՋՐԱՃԱՀՃԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Հայաստանում վտանգված են ջրաճահճային թռչունները և անգղները: Վերացման եզրին է սպիտակագլուխ անգղը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոլոգ Սիլվա Ադամյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կան սեփականաշնորհված տարածքներ, որտեղ զարգանում է որսորդական տուրիզմը, մասնավորապես Արարատի մարզի Արմաշի արհեստական լճերում:

Այստեղ մեծ քանակությամբ ջրաճահճային թռչուններ կան, որոնք չուի ժամանակ մի երկրից չվում են մյուս երկիրը, իջնում են այդ լճերում, կերակրվում և նորից շարունակում իրենց ճանապարհը: Լճերի տերերը զարգացնում են որսորդական տուրիզմը իրենց լճերում, իսկ յուրաքանչյուր թռչունի որսի համար սահմանված է մոտ 500 եվրո:

Այս ամենը, ըստ Սիլվա Ադամյանի, անում են արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնց տերերը իտալացիներ են: Նրանք Հայաստանում ստեղծել են կազմակերպություն և նույնիսկ ինքնաթիռներով որսորդական զենք են տեղափոխում Հայաստան:

Փետրվար 10, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր