

ԷկոԼուր
Կրծողների դեմ պայքարելու համար ՀՀ կառավարությունը պետբյուջեից գումար է փոխանցել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Մինչ նախարարությունը բաժանում է այդ ֆինանսները, մեր որսորդները ոչնչացնում են հսկայական քանակությամբ թռչուններ` չգիտակցելով նրանց կարեւորությունը: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնել էր Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը, իր աչքի առաջ որսորդները սպանել են սովորական հողմավար բազեի, որը կրծողներ է որսում: «Մենք փորձում ենք պահպանել այս տեսակը, որպեսզի պաշտպանենք դաշտերը»,- ասել է Ղասաբյանը:
Կառավարությանն առաջարկում ենք կրծողների դեմ պայքարի համար քիմիայի փոխարեն զբաղվել սովորական հողմավար բազեի պոպուլիացիայի պահպանմամբ:
Մարտ 03, 2011
