

Երկիր
Փետրվարի 10-ին կառավարության կողմից հաստատված՝ յուրաքանչյուր գայլի համար 100.000 դրամ պարգևավճարի որոշումը շատ որսորդների ոգևորեց։ Որոշումը դեռևս չի հրապարակվել։ Այն ուժի մեջ կմտնի տասը օրից։ Սակայն արդեն որոշ որսորդներ իրենց գործն արել են և սպասում են պարգևավճարներին։ Օրինակ, միայն Սիսիանում սպանված գայլերի թիվն արդեն հասնում է 5-ի, որի համար բնապահպանության նախարարությունը դեռևս չի կարող իրեն հատկացված 10 մլն դրամից գումար փոխանցել «հերոս» որսորդներին։ Այս օրերին նախարարությունը մշակում է չափորոշիչներ, թե որսորդները որ տարածքներում իրավունք ունեն գայլի որս անելու։ Հետաքրքիրն այն է, որ գայլերի որսը պետք է իրականացնեն միայն գերատեսչության կողմից հայտարարված որսաշրջանի ժամանակ։ Մնացած դեպքերում այն կհամարվի որսագողություն։
Մարտ 04, 2011
