ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԷկոԼուր

Ապրիլի 1-ը` թռչունների միջազգային օրը, Հայաստանում նշվեց մի շարք միջոցառումներով: Հայաստանում հաշվվում է 351 տեսակ թռչուն, որոնցից մոտ 110 տեսակը տարբեր աստիճանի խոցելիություն ունեն, իսկ որոշները ոչնչացման եզրին են, ասում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Երեւանի Օրհուս կենտրոնի հետ միասին թռչնաբանները ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի թանգարանում դպրոցականների համար շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դասընթաց անցկացրեցին:

Արարատի քաղաքային այգում դպրոցականները տեղադրեցին իրենց պատրաստած բույները, հաղորդում է Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Հայկանուշ Հովհաննիսյանը:

Դիլիջանի Օրհուս կենտրոնում անցկացվեց սեմինար` նվիրված Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներին: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հանդիպում է 147 թռչնատեսակ, հաղորդում է Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը:

Շարունակում է խնդիր մնալ թռչունների որսը, որը գործնականորեն չի կարգավորվում վերահսկող մարմինների կողմից: «Մենք լուծումը տեսնում ենք նրանում, որպեսզի զարգացնենք այսպես կոչված «Birdwatching»-ը»,- ԷկոԼուր-ին ասաց Սիլվա Ադամյանը: Թռչունների օրվան նվիրված նյութերը կարդացեք ստորեւ:

ԴԱՇՏԱՅԻՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ՓԵՏՐԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱրմԻնֆո


Դաշտային կրծողների դեմ պայքարը կարող է վնաս հասցնել փետրավորներին:
 Ինչպես նշել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, թունաքիմիկատների օգտագործմամբ կրծողների դեմ պայքար սկսելու ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ծրագրերը կարող են վնաս հասցնել փետրավորներին:
 
«Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, թե ինչ քանակությամբ պետք է օգտագործեն թունաքիմիկատները, և ինչպես դա կարող անդրադառնալ ֆաունայի ներկայացուցիչների վրա»,- նշել է նա:

Ադամյանի խոսքով, Մեծ Բրիտանիայում գյուղատնտեսությունում պեստիցիդների օգտագործումն արդեն լուրջ հետևանքների է հանգեցրել:

Նա նշել է, որ այդ հարցում պետք է խորհրդակցություններ անցկացվեն Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ:
 
«Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկելով բերքը`անդառնալի վնաս չհասցվի բնությանը»,- ընդգծել է Ադամյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը 18 տոննա թունաքիմիկատ է հատկացրել 150 հազար հեկտար ցանքատարածությունների համար: Սակայն, որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ կրծողների դեմ պայքարի խնդրի լուծման համար անհրաժեշտ է թունաքիմիկատների ծավալներն ավելացնել առնվազն հինգ անգամ:

Հայաստանում թռչունների դիտարկման զարգացումը կարող է դառնալ այլընտրանք որսորդական շրջագայությունների նկատմամբ: Ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
 
«Մենք բազմիցս այդ գաղափարը հնչեցրել ենք Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, սակայն` ապարդյուն: Դժբախտաբար, նույնիսկ գործարար հատվածը չի հասկանում, որ թռչունների դիտարկումը կարող է շատ ավելի շահութաբեր լինել որսորդական շրջագայություններից», - նշել է նա: Ադամյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թռչունների տարածման վայրերի մակերեսների նվազումը և անվերահսկելի որսը հանգեցրել են որոշ հազվագյուտ տեսակների պոպուլյացիայի կրճատման: «Հայաստանի տարածքում ապրող ավելի քան 350 թռչնատեսակներից 110-ն անհետացման վտանգի տակ է: Դրանց թվում են ջրաճահճային և գիշատիչ թռչունները», - հաղորդել է նա:

ԴԱՇՏԱՅԻՆ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ՓԵՏՐԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱրմԻնֆո


Դաշտային կրծողների դեմ պայքարը կարող է վնաս հասցնել փետրավորներին:
 
Ինչպես նշել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, թունաքիմիկատների օգտագործմամբ կրծողների դեմ պայքար սկսելու ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ծրագրերը կարող են վնաս հասցնել փետրավորներին:
 
«Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, թե ինչ քանակությամբ պետք է օգտագործեն թունաքիմիկատները, և ինչպես դա կարող անդրադառնալ ֆաունայի ներկայացուցիչների վրա»,- նշել է նա:

Ադամյանի խոսքով, Մեծ Բրիտանիայում գյուղատնտեսությունում պեստիցիդների օգտագործումն արդեն լուրջ հետևանքների է հանգեցրել:
 
Նա նշել է, որ այդ հարցում պետք է խորհրդակցություններ անցկացվեն Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ:
 
«Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկելով բերքը`անդառնալի վնաս չհասցվի բնությանը»,- ընդգծել է Ադամյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը 18 տոննա թունաքիմիկատ է հատկացրել 150 հազար հեկտար ցանքատարածությունների համար: Սակայն, որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ կրծողների դեմ պայքարի խնդրի լուծման համար անհրաժեշտ է թունաքիմիկատների ծավալներն ավելացնել առնվազն հինգ անգամ:

Ապրիլ 04, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր