Tert.am
Իգդիրում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ Հայաստանից վարազները Արաքս գետով անցել են Թուրքիա։ Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝ վարազները հայ–թուրքական սահմանը հատել և անցել են Իգդիրի Թուզլաջա շրջան՝ հայկական կողմում բռնկված հրդեհների պատճառով։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ վարազները լուրջ վնասներ են հասցնում ցանքատարածություններին։ Այս պատճառով շրջանի Թուրաբը գյուղի բնակիչները զինված դուրս են եկել վարազների դեմ։ Թուրք գյուղացիները պնդում են, թե հայերը դիտավորյալ հրկիզումներ են կազմակերպել՝ վարազներին Թուրքիա քշելու նպատակով։
Ապրիլ 20, 2011
