

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցի` Հրազդանի կենդանաբանական այգուն օգնելու կոչին արձագանքել է երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Դեռ 2010թ. աշնանը Հրազդանի քաղաքապետարանը ահազանգ հնչեցրեց` կենդանիները մահանում են սովից: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Այվազյանը, նա կենդանաբանական այգու աշխատակիցներին հանդիպել է Իսահակյանի արձանի մոտ, որտեղ աշխատակիցները ակցիա էին անցկացնում:
Նրանք կանգնած էին «ՕԳՆԵՔ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ» կարգախոսով պաստառներով` փորձելով մարդկանց ուշադրությունը հրավիրել կենդանիների տխուր ճակատագրի վրա: Այժմ այգում 80 բնակիչներից մնացել են ընդամենը 40-ը:
Հրազդանի կենդանաբանական այգու հիմնադիր տնօրեն Արմենակ Ավետիսյանն ասում է, որ գումարը չի բավականացնում նույնիսկ կենդանիների կերի համար` էլ չենք խոսում խնամքի մասին: Նա դիմել է քաղաքային իշխանություններին, օլիգարխներին, Ազգային Ժողովին, մամուլին: Սոնա Շահգելդյանն առաջինն է եւ դեռ միակը, ով որոշեց օգնել կենդանաբանական այգուն: Հիշեցնենք, որ նման լքված վիճակում է գտնվում նաեւ Արմավիրի կենդանաբանական այգին: Այգուն օգնելու համար «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով դիմեց ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին:
Ապրիլ 27, 2011 at 13:28
