Չորացած բուսականության այրելը կարգելվի օրենքով

Չորացած բուսականության այրելը կարգելվի օրենքով

ԷկոԼուր

Կառավարության մայիսի 12-ի նիստում քննարկվեց ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն ընդհանուր առմամբ ընդունելի համարվեց, քանի որ չորացած բուսականության այրումը վնաս է պատճառում ինչպես մթնոլորտային օդին, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհին և օրենքներով արգելող, պատասխանատվություն սահմանող նորմերի ամրագրումն իրավական միջոց կհանդիսանա այդ արատավոր սովորույթը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Մայիս 12, 2011 at 15:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր