Մայիսի 14-ը չվող թռչունների համաշխարհային օրն է

Մայիսի 14-ը չվող թռչունների համաշխարհային օրն է

Panorama.am

Մայիսի 14-ին աշխարհի բնապահպանները նշում են չվող թռչունների համաշխարհային օրը: Մայիսից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում, երկնքում կարելի է տեսնել չվող թռչուններ` կռունկներ, ճայեր, սագեր, փոքր ագռավներ, որոնք հայրենի բույն են վերադառնում:

«Հայաստանը ողջ աշխարհի թռչունների չուի միջազգային ճանապարհն է» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը։

Սիլվա Ադամյանի փոխանցմամբ, թռչունների չուի դերում Հայաստանի դերը բավականին մեծ է։ «Հայաստանի տարածքով հյուսիսից հարավ թռչում են մոտ 150 տեսակ թռչուններ։ Որոշ թռչուններ նաև կայանատեղի են գտնում Հայաստանի այս կամ այն տարածքում, օրինակ կռունկները»,-նշեց Սիլվա Ադամյանը։

Սիլվա Ադամյանի փոխանցմամբ, շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Հայաստանն այս դեպքում պասիվ դիրքերում է։

«Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ միայն որսորդները, այլև երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը»,- տեղեկացրեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը։

Մայիս 17, 2011 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր