

Tert.am
Սև ծովի հատակին՝ Մեծ Ուտրիշ թերակղզու շրջակայքում, հայտնաբերվել են ավելի քան 30 սատկած դելֆիններ։ Ռուսաստանի բնօգտագործման վերահսկողության դաշնային ծառայությունը պատրաստվում է ստուգում անցկացնել՝ կապված դելֆինների զանգվածային անկման հետ, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից։
Սատկած դելֆիններին գտել են դայվեր մարզիկները Անապայի ափերի մոտ։ Կենդանիները հայտնաբերվել են նախ ափին, այնուհետև 5-7 մետր և ավելի քան 60 մետր խորության վրա։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС–ը, բնապահպանության և բնական ռեսուրսների փոխնախարարը կարգադրել է Բնօգագործաման վերահսկողության դաշնային ծառայությունը պարզել կենդանիների զանգվածային անկման պատճառները։ Քննարկվում է մարդկային գործոնը։
Մայիս 17, 2011 at 20:26
