Էկոլոգները ԱԶԲ-ին մեղադրում են Հյուսիս-Հարավ ծրագրի համար Հայաստանում

Էկոլոգները ԱԶԲ-ին մեղադրում են Հյուսիս-Հարավ ծրագրի համար Հայաստանում

ԱրմԻնֆո

Հասարակական կազմակերպությունների ֆորումի դիտարկման աշխատանքային խումբն Ասիական զարգացման բանկին մեղադրում է էկոլոգիական պահանջները չկատարելու համար` Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի կառուցման ծրագիրն իրագրոծելիս: Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը:  

Նրա ասելով, Հյուսիս-Հարավ մայրուղու, մասնավորապես, Երևան-Աշտարակ-Գյումրի տեղամասի շինարարությունը կվնասի 25 գյուղացիական տնտեսությունների: Այն կանցնի վարելահողերով ու պտղատու այգիներով: Այդ ծրագրին նվիրված լսումների ընթացքում հասարակական կազմակերպությունները դիմել են իշխանություններին` խնդրելով փոխել մայրուղու ուղեգիծը, սակայն դրական պատասխան չեն ստացել: Նա ԱԶԲ-ին մեղադրում է այն բանում, որ բանկի կայքում չկա շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության վերաբերյալ հայերեն տեղեկատվություն: 

Ադամյանի հավաստմամբ, ճանապարհի կառուցումը նաև ոչնչացում է սպառնում  22 պատմամշակութային հուշարձանների:

Մայիս 20, 2011 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր