ՀՀ կառավարությունը մտադիր է խստացնել որսագողության դեմ պայքարը

ՀՀ կառավարությունը մտադիր է խստացնել որսագողության դեմ պայքարը

ԱրմԻնֆո

ՀՀ խորհրդարանը մայիսի 23-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրինագծով նախատեսվում է խստացնել անօրինական որսի համար պատասխանատվության միջոցները: Պատասխանատվության ներկայիս միջոցները, նշել է նախարարը, զգալի արդյունք չեն տալիս: Մասնավորապես`որսագողության առաջին դեպքում առաջարկվում է բարձրացնել տուգանքի չափը ներկայիս նվազագույն աշխատավարձի 30-ապատիկ չափից մինչև 50-ապատիկը: Երկրորդ և հետագա դեպքերում սահմանել համապատասխանաբար` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկ, 100-ապատիկից մինչև 150-ապատիկ, 150-ապատիկից մինչև 200-ապատիկ չափը:

Մայիս 23, 2011 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր