Մի սպանեք օձերին` կոչ է անում Գնդեվազ գյուղի ուսուցիչը

Մի սպանեք օձերին` կոչ է անում Գնդեվազ գյուղի ուսուցիչը

ԷկոԼուր

«Ուղղակի խնդրում եմ բոլոր բնակիչներին, որ ոչ մի դեպքում ոչ մի օձի չսպանեն»: Նման կոչով հանդես է գալիս Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ Մխիթար Արշակյանը: «Օձերը գյուղատնտեսության համար մեծ նշանակություն ունեն: Սպանելով մեկ օձի` մենք ուղղակի թույլ ենք տալիս, որ մի քանի հարյուրներով մկներ ավելի շատ լինեն: Տարիներ են եղել, որ մենք գյուղի խոտհարքերում խոտ չենք կարողացել քաղել, որովհետեւ ամբողջ տարածքը մկներով ողողված է եղել: Մկները  արմատային համակարգն են ոչնչացնում ու սկսում է հողի էրոզիա,- «ԷկոԼուր»-ին ասաց Մխիթար Արշակյանը եւ ավելացրեց,-Մենք իրավունք չունենք, լինելով բնության մի մասնիկը, վերացնել մեկ ուրիշ կենդանու, որն իրենից վտանգ է սպառնում: Հակառակը, պետք է օգնենք, որ նրանք էլ մեզ օգնեն` կենսաբանական հավասարակշռությունը պահպանելու»:

Բնակչության մեծ մասը օձերից վախենում են, սպանում են օձերին: Մամուլում էլ անընդմեջ հրապարակվում են օձերի մասին բացասական նյութեր, օրինակ` օձերի հարձակման մասին, խայթոցից մահվան դեպքերի մասին: «Ավտոմեքենա չվարե՞նք, որովհետեւ այն վտանգավոր է: Վարում ենք եւ ավելի շատ զոհեր ենք տալիս: Մեղուներից էլ մարդիկ կարող են մահանալ` ալերգիկները, ուրեմն մեղու չպահե՞նք: Բայց բոլորս էլ մեղր շատ ենք սիրում, չէ»,- ասում է Մ. Արշակյանը: Ըստ Մ. Արշակյանի` հայկական իժը պահպանելու խնդիր կա, քանի որ գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Մյուս տեսակի  օձերի քանակն էլ կարող է շատ նվազել, քանի որ, բացի այն, որ մարդիկ նրանց սպանում են, ձվերն էլ հաճախ ոչնչանում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:

Կենսաբանության ուսուցիչը խորհուրդ տվեց օձի խայթոցից խուսափելու համար պարզապես ուշադիր լինել, նայել, թե որտեղ ես ոտքդ դնում եւ իմանալ, որ շոգ եղանակին օձերը թաքնվում են հով տեղերում, իսկ ցրտերին` դուրս գալիս քարերի վրա:

Օձերի լուսանկարների հեղինակ` Մխիթար Արշակյան


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 29, 2011 at 10:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր