Արփայի կիրճում մոծակների դեմ պայքարի հետեւանքով ոչնչացան թռչունները

Արփայի կիրճում մոծակների դեմ պայքարի հետեւանքով ոչնչացան թռչունները

ԷկոԼուր

Արփայի կիրճում մոծակների դեմ պայքարելու համար ինքնաթիռնորով թունաքիմիկատներ սրսկելու արդյունքում ոչնչացել են մի շարք թռչնատեսակներ: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի դպրոցի կենսաբանության ուսուցիչ Մխիթար Արշակյանը: Ըստ նրա` երբ 12-13 տարվա ընթացքում դադարեցրել էին թունաքիմիկատների սրսկումը, կիրճում կրկին սկսեց լսվել թռչունների ծլվլոցը, սակայն անցյալ տարի կրկին սրսկումներ եղան: «Մեկ տարի առաջ ինքնաթիռներով նորից սկսեցին թունաքիմիկատներով սրսկել եւ թռչունները սկսեցին վերանալ. սատկեցին եւ թույնի շնորհիվ, եւ կերի պակասի շնորհիվ: Սնման շղթան խախտվեց. այն միջատները վերացան, որոնցով սնվում էին թռչունները, այն թռչունները վերացան, որոնցով սնվում էին գիշատիչ թռչունները: Աղվեսները ոչնչացան, որոնք սնվում էին այդ թռչուններով: Կենդանական աշխարհը տուժեց մեր միջամտությամբ»,- ասաց Մխիթար Արշակյանը, ով անձամբ տեսել է սատկած թռչունների եւ աղվեսի:

2010թ. «Հայոց Աշխարհ»-ում լույս տեսավ մի հրապարակում, որտեղ նշված էր, որ Վայոց ձորի մարզպետարանը մոտ 20 մլն դրամ է հատկացրել Ջերմուկի շրջակայքում մոծակների դեմ պայքարի գծով միջոցառումների իրականացման ծրագրի համար:  Ծրագիրն իրականացրել է «ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Վայոց Ձորի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մոծակների դեմ պայքարել են` քիմիական եւ կենսաբանական եղանակով կատարված աշխատանքների համապատասխան թույլտվություններ չունենալով: Օգտագործվել են «Ցիպերմետրին», «Սոլֆակ», «Ալֆակրոն» եւ «Քլորոֆոս» տեսակի թունաքիմիկատներ, բենզին, դիզվառելիք, նավթ: Նշենք, որ «Քլորոֆոս» թունաքիմիկատի օգտագործումը Հայաստանում արգելված է:


style="height: 390px; width: 640px">

Օգոստոս 01, 2011 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր