Խոսրովի արգելոցում Գիլանի հարցում դեռ վերջակետ դրված չէ

Խոսրովի արգելոցում Գիլանի հարցում դեռ վերջակետ դրված չէ

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» արգելոցում Գիլան տեղամասի հարցում դեռ վերջակետ դրված չէ: Ինչպես հայտնի է, կառավարությունն անվավեր է ճանաչել Գիլանի կարգավիճակը արգելոցից արգելավայր իջեցնող որոշումը: Հիշեցնենք, որ 2007թ. կառավարությունն իր որոշմամբ Խոսրովի արգելոցում իջեցրեց 118 հա չափով տարածքի կարրգավիճակը (Գիլան տեղամաս), իսկ հաջորդ երկու որոշումներով թույլ տվեց վարձակալել եւ  կառուցապատել տարածքը: Այդ առաջին որոշումն, իսկապես, կորցրեց ուժը: Բայց մյուս երկուսի մասին կառավարությունը լռում է: Բանն այն է, որ տարածքի կառուցապատումն իրականացված է:  Գործնականում ավարտված է նաեւ օբյեկտի կառուցումը, որը բոլոր նշաններով ռեստորանային համալիր էր հիշեցնում: Պաշտոնական տեղեկատվությունն այդ մասին ասում է. «Գործադիրը գնաց այդ ահազանգի հետքերով: Մտահոգվելու առիթ իսկապես կար. Գիլանի էկոհամակարգերի պահպանության արդյունավետության համար կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց իր նախկին որոշումները»: Թե ինչ ճակատագիր է սպասվում այդ օբյեկտին, դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նախարարությունում քննարկվում է առաջարկ, որ օբյեկտը կարելի է արգելոցի այցելուների համար օգտագործել որպես այցելությնան կենտրոն: Այդ դեպքում հարց է առաջանում, արդյոք պետությունը չէ՞, որ  մտադիր է փոխհատուցել օբյեկտի սեփականատիրոջ ծախսերը, եւ արդյոք դա օրինակա՞ն է, երբ ողջ գործընթացն ի սկազբանե անօրինական էր:


style="height: 390px; width: 640px">

Օգոստոս 04, 2011 at 10:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր