

ԷկոԼուր
Օգոստոսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է կարգավորել ՀՀ կենդանիների և բույսերի կարմիր գրքերում գրանցված և այլ տեսակների ոչնչացման (վնասման) հետևանքով պատճառված վնասի հատուցման հաշվարկման և գանձման իրավահարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Օգոստոս 19, 2011 at 13:21
