Հայաստանը աշխարհի 36 երկրների հետ միասին կմասնակցի Եվրոթռչնադիտարկմանը

Հայաստանը աշխարհի 36 երկրների հետ միասին կմասնակցի Եվրոթռչնադիտարկմանը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 1-ին եւ 2-ին Հայաստանում տեղի կունենա Եվրոթռչնադիտարկում 2011-ը: Այս նախաձեռնությունը կնշվի շուրջ 37 երկրներում: Այն նվիրված է չվող թռչունների պահպանմանը: Միլիոնավոր միգրացիա կատարող թռչուններ այս օրերին լքում են Եվրոպան` թռչելով դեպի իրենց ձմեռման վայրերը` Աֆրիկա: Եվրոթռչնադիտարկումը տեղի է ունենում ամեն տարի: Անցած տարի Եվրոթռչնադիտարկմանը մասնակցել է մոտ 60.000 մարդ 34 երկրից: Երկու օրվա ընթացքում հաշվառվել է ավելի քան 3 միլիոն թռչուն:

Հայաստանում թռչնադիտարկումը կազմակերպում է Հայաստանում Birdlife International-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը: 

Սեպտեմբեր 29, 2011 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր