Երեւանի կենդանաբանական այգում ապրում է ավելի քան 2 հազար 7 հարյուր կենդանի

Երեւանի կենդանաբանական այգում ապրում է ավելի քան 2 հազար 7 հարյուր կենդանի

Արմենպրես

Հոկտեմեբերի 4-ին, նշվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրեց Երեւանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մանե Մադոյանը, կենդանաբանական այգում այժմ պահվում է 2 հազար 7 հարյուրից ավել կենդանի, 2 հարյուրից ավել կենդանատեսակ:

Մ. Մադոյանի խոսքով' տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանի կենդանաբանական այգին անհրաժեշտ քանակությամբ կենդանատեսակներ ունի. կենդանիներ ձեռք բերելն այժմ նպատակային չէ: Առաջնահերթ է արդեն ձեռք բերված կենդանիների համար համապատասխան պայմաններ ապահովելը:

«Կենդանաբանական այգին ծառայում է նրան, որ անի հնարավոր ամեն ինչ' կենդանիների համար նախատեսված պայմանները կենսամիջավայրին' ազատ ու բնական պայմաններում ապրող կենդանիներին հնարավորինս մոտ դարձնելու համար»,- նշեց նա:

Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների միջազգային կոնգրեսի ժամանակ: Շատ երկրների' կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրն ու կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ' ուղղված մարդկանց շրջանում յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Հոկտեմբեր 04, 2011 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր