

ԷկոԼուր
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը սկսել է իր տնկարաններում աճեցնել անհետացման վտանգի առաջ հայտնված բույսեր եւ ծառեր: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին «Էյ Թի ՓԻ» հիմնադրամից:
«Էյ Թի ՓԻ» -ի Կարինի և Խաչփառի տնկարաններում աճեցվում են Կարմիր գրքում գրանցված ինը բուսատեսակներ: «Էյ Թի Փի» ԲՀ-ի մեկ այլ նախաձեռնությամբ միջոցառումներ են իրականացվում անհետացումից պահպանելու պապենական պտղատու ծառատեսակները` խնձորենու, տանձենու և ծիրանենու զանազան տեսակներ: 2010թ. իր Կարին և Խաչփառ տնկարաններում հիմնադրամը սկսել է պապենական ծառերի արտադրությունը: «2010թ-ին մենք հաջողությամբ պատվաստեցինք խնձորենու Փարվանա և Շաքարենի, տանձենու Մալաչա և Ձմեռնուկ, ինչպես նաև ծիրանենու Երևանի և Սաթենի տեսակները, որոնք գալիք տարիների ընթացքում կտրամադրվեն համայնքներին»,- ասաց «Էյ Թի Փի» ԲՀ-ի Երևանի գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանը:
Նշենք, որ «Էյ Թի ՓԻ»-ն պտղատու և դեկորատիվ ծառեր է տրամադրում Հայաստանի ավելի քան 900 համայնքների:
Հոկտեմբեր 05, 2011 at 15:06
