Որդան կարմիրը դեռ կարելի է փրկել

Որդան կարմիրը դեռ կարելի է փրկել

Անահիտ Դարբինյան, Արագածոտնի մարզ, Lragir.am

«Արարատյան որդան կարմիր» արգելանոցում 10 հատ թրթուր է հայտնաբերվել: Վերջին տարիներին սա եզակի դեպք է: Եզակի ու հուսադրող, որ անտերության մատնված արգելանոցը, թեև թույլ, բայց կյանքի նշաններ դրսևորում է և դեռ հնարավոր է այն վերականգնել:

Արգելանոցի 221 հա տարածքը Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջանի 2 համայնքում է՝ համապատասղանաբար 21 և 200 հա մակերեսներով: Դրանցից ոչ մեկի ցանկապատերը պահպանված չեն, և արգելված գոտին ուղղակիորեն տրորվում է խոշոր եղջերավորների սմբակների տակ՝ օգտագործվելով իբրև արոտավայր:

Խորհրդային տարիներին արգելանոցի Արմավիրի տարածաշրջանի Արազափ գյուղի տարածքում գտնվող հատվածում մասամբ կատարվել են նաև մելորացման աշխատանքներ, ինչի ընթացքում հատվածաբար հեռացված հողի շերտի հետ ոչնչացել է նաև միջատը: Արգելանոցի մյուս հատվածն Էջմիածնի տարածաշրջանի Ջրառատ համայնքում է՝ անմիջապես մեծածախ շուկայի հարևանությամբ: Այս հատվածի խնդիրներին կանդրադառնանք հաջորդիվ:

Հոկտեմբեր 07, 2011 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր