

ԷկոԼուր
Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը բոլորին հրավիրում է մասնակցել քվեարկության, որի շնորհիվ կընտրվի 2012 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: Այս հասարակական նախաձեռնության նպատակն է հրավիրել մարդկանց ուշադրությունը Հայաստանում թռչունների, նրանց բնադրավայրերի պահպանման խնդրի վրա: 2010թ.Հայաստանում տարվա թռչուն է ճանաչվել մոխրագույն կռունկը, իսկ 2011թ.` երաշտահավը:
Հոկտեմբեր 10, 2011 at 13:31
