Երեւանում մեկնարկում է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը

Երեւանում մեկնարկում է «Արեւորդի» բնապահպանական փառատոնը

Մեդիամաքս

Հոկտեմբերի 14-ից 18-ը Երեւանում կկայանա Հարավային Կովկասում միակ բնապահպանական միջազգային փառատոնը` «Արեւորդին»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տարի փառատոնն անց է կացվում 3-րդ անգամ եւ կընթանա «Քո հետքը բնության մեջ» խորագրի ներքո:

«Արեորդի» փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ փառատոնը կմեկնարկի կենդանիների դիմակահանդես-շքերթով:

Նրա խոսքով, փառատոնն այս տարի ունի ֆիլմերի 4 ծրագիր: Ներկայացված 100 ֆիլմերից ընտրվել են 70-ը, որոնք կցուցադրվեն 11 կինոսրահներում, իսկ այնուհետ` նաեւ ՀՀ մարզերում: Փառաըտոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ միջազգային համաժողով` «Հարավային Կովկասում քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի դերը վայրի բնության  պահպանման գործում» թեմայով:

«Մենք փորձ ենք արել այս փառատոնում ընդգրկել հասարակության տարբեր շերտերին, հատկապես երեխաներին, եւ բարձրացնել նրան իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների շուրջ»,- ասել է փառատոնի տնօրենը, նշելով, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի փառատոնի ցոսւցադրություններին կմասնակցի շուրջ 5000 դպրոցական: 

Իր հերթին փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը ողջունում է այս նախաձեռնությունը:

«Մենք պետք է գիտակցենք, որ այն, ինչ այսօր անում ենք, վաղը փոխանցելու ենք մեր երեխաներին, ուստի պետք է աշխատենք մաքուր պահել մեր միջավայրը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Հոկտեմբեր 13, 2011 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր