Որդան կարմիրը ոտնատակ է լինում

Որդան կարմիրը ոտնատակ է լինում

Անահիտ Դարբինյան, Արագածոտնի մարզ, Lragir.am

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գործում է մեծածախ շուկա: Առևտրի նպատակով այստեղ կուտակվում է հանրապետության անգամ հեռավոր մարզերից բերված գյուղմթերքը: Մարտունուց, Գյումրիից, Ալավերդուց, Ապարանից, Արտաշատից եկած բեռնատարները 200 մետրից ավելի ձգվում են շուկայի երկայնքով՝ լրացնելով արմավիրցիների առանց այն էլ խիտ շարքերը: Առևտուրը գոհացնում է, իսկ տարածքի անվճար տրամադրումը գյուղացիների համար անփոխարինելի է դարձնում շուկան, անգամ ազգային այնպիսի արժեքի ոչնչացման վտանգի պարագայում, ինչպիսին է Որդան Կարմիրը:

Արդեն 2 տարի է` առևտուրը եռում է այստեղ օրը 24 ժամ: Առևտրականների գործունեությունից գոյացած աղբը, բեռնատար մեքենաների արտամղած գազերն ու եռուզեռի աղմուկը կործանարար են չափազանց զգայուն Որդան Կարմիրի համար: Միջատի պահպանության նպատակով հատկացված տարածքն առհասարակ արհամարհված է: Արգելանոցի մասին հիշեցնող միակ նշանը հազիվ է տարբերվում աղբակույտի մեջ: Իրերի նման պայմաններում զարմանալի էլ չէ , որ մեր հարցման արդյունքում 10 հարցվողներից միայն 1-2-ն էին տեղյակ երկու քայլ այն կողմ գտնվող արգելանցի մասին:

Որդան կարմիրից պատրաստվող ներկանյութի գաղտնիքը 200 տարի կորցված է, իսկ միջատը գտնվում է ոչնչացման եզրին: Վերջին անդառնալի կորուստը կանխելու առաջին քայլը ենթադրում է արգելված գոտու կարգավիճակի վերականգնում, արգելանոցի ցանկապատում և նշված գոտուց շուկայի տեղափոխում, ինչին, ի դեպ ,գյուղացիները դեմ չեն:

Հոկտեմբեր 26, 2011 at 15:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր