Coca-Cola-ն սպիտակ արջերին փրկելու համար սպիտակ կդառնա

Coca-Cola-ն սպիտակ արջերին փրկելու համար սպիտակ կդառնա

Tert.am

Coca-Cola ընկերությունը սպիտակ արջերին փրկելու համար նախատեսված ակցիայի շրջանակում տարաների գույնը կարմրից կդարձնի սպիտակ: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

Ակցիան` «Արկտիկական տուն» անվանմամբ, ուղղված է պահպանելու սպիտակ արջերի բնակության վայրերը: Ինչպես հայտարարել է Coca-Cola ընկերության ղեկավար Մուհտար Քենթը (Muhtar Kent), ընկերությունը ցանկանում է պաշտպանել սկսած 1922 թ. ըմպելիքի խորհրդանիշը հանդիսացող սպիտակ արջերին:

Ակցիան իրականացվում է WWF-ի հետ համատեղ:

Coca-Cola-ի հատուկ տարաները ԱՄՆ –ում վաճառքի կհանվեն նոյեմբերից հաջորդ տարվա փետրվար ընկած ժամանակահատվածում: Կթողարկվի ընդամենը 1.4 մլդ տարա, որոնց վրա պատկերված կլինի սպիտակ արջն իր երկու քոթոթով: Կարմիր գույնով գրված կլինի միայն Coca-Cola: Իսկ այլ ըմպելիքների` Fanta-ի, Sprite-ի, Nestea-ի շշերի վրա կհայտնվեն հատուկ սպիտակ կափարիչներ:

Ընկերությունը նաև պատրաստվում է սպիտակ արջերի պաշտպանության համար նվիրաբերել 2 մլն դոլար:

Հոկտեմբեր 28, 2011 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր