Հայտնի են բնության յոթ հրաշալիքները (լուսանկարներ)

Հայտնի են բնության յոթ հրաշալիքները (լուսանկարներ)

Ա1+

Ավարտվեց Ցյուրիխում անցկացվող բնության յոթ նոր հրաշալիքների ընտրության մրցույթը:

Շվեյցարական «Յոթ նոր հրաշալիքներ» հիմնադրամը՝ տնօրեն Բեռնարդ Վեբերի ղեկավարությամբ, նոյեմբերի 11-ին ողջ օրը ամփոփում էր մրցույթի արդյունքները:

Նախնական տվյալներով, հաղթողներ են ճանաչվել. Ամազոնի անձրեւային ջունգլիները՝ Հարավային Ամերիկա, Հալոնգ ծովածոցը՝ Վիետնամ, Իգուասու ջրվեժը՝ Արգենտինա/Բրազիլիա, Չեջուդո կղզին՝ Հարավային Կորեա, Կոմոդո ազգային ալգելոցը՝ Ինդոնեզիա, Պուէրտո-Պրինցեսա  ստորգետնյա գետը՝ Ֆիլիպիններ  եւ Սեղան լեռը՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն:

Հաղթողի հավակնորդ 14 առաջատարների թվում են  Մեռյալ ծովը, Ավստրալիա/Նոր Գվինեայի Մեծ Արգելախութերը, Լիբանանի Ջեյթա քարանձավը, Հնդկաստանի/ Բանգլադեշի Սունդարբանի Մանգրի անտառները, Արաբական Էմիրությունների Բու-Թինա կղզիները, Տանզանիայի՝ Կիլիմանջարո հրաբխային լեռը եւ Լեհաստանի Մազուրյան լիճը։

Հիշեցնենք, որ բնության յոթ նոր հրաշալիքների մրցույթը սկսվել է դեռ 2 տարի առաջ՝ 2009թ. հուլիսին, Շվեյցարական «Յոթ նոր հրաշալիքներ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Մրցույթին նեկայացվել են բնության 440 տեսարժան վայրեր՝ 220 երկրների կողմից։

Նոյեմբեր 15, 2011 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր