Բլոգ էկոլոգիայի մասին

Բլոգ էկոլոգիայի մասին

ԷկոԼուր

Բնապահպանական հարցերն ավելի շատ են սկսել տեղեր զբաղեցնել սոցիալական կայքերում եւ բլոգերում: «ԷկոԼուր»-ը նամակ է ստացել խնդրանքով ուշադրություն դարձնել Առլեն Շահվերդյանի բլոգում տեղադրված Երեւանի կենդանաբանական այգու մասին հոդվածին: Մենք առաջին անգամը չէ, որ լսում ենք բլոգի հեղինակի մասին, ով, չլինելով էկոլոգ, հետաքրքրվում է վայրի բնության պահպանման հարցերով: Բլոգում Առլեն Շահվերդյանը ներկայացնում է իր տպավորությունները կենդանաբանական այգու վերաբերյալ, որը մանուկ հասակից մինչեւ այսօր հեղինակի սիրելի վայրերից է: Նա խոսում է նաեւ խնդիրների մասին: Ցավելով կենդանիների համար` ողջունում է բարեփոխումները, օրինակ` յուրաքանչուր կենդանու համար խնամակալների ինստիտուտի  ներդրումը: «…ամռանը Երևանի կենդանաբանական այգում աֆրիկյան առյուծի (Panthera leo) 3 ձագեր էին լույս աշխարհ եկել` 2 էգ (Մարթա և Այրին) և մեկ որձ:  Լևռ անունով արու կորյունը, այսուհետև ոչ սովորական խնամակալ ունի: Վերջինիս անունով այգու հաշվին 1.000.000 ՀՀ դրամ է փոխանցվել»,- գրում է Շահվերդյան: Ամբողջական նյութի հետ կարելի է ծանոթանալ Առլեն Շահվերդյանի եւ «ԷկոԼուր»-ի բլոգերում:

Հունվար 20, 2012 at 13:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր