ՈՐՍԱԳՈՂԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ

ՈՐՍԱԳՈՂԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ

ՀՀ բնապահպանության նախարարություն   

Հունիսի 29-ի երեկոյան տեղեկություն ստանալով այն մասին, որ Քաջարանի տարածաշրջանի «Գյոլ-գյոլ» լճի մերձակայքում անհայտ անձանց կողմից կատարվում է որս: Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի ներկայացուցիչների հետ կազմակերպել են շուրջկալ: Արդյունքում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են չորս միավոր հրազեն /«կարաբին» տեսակի ակոսավոր ինքնաշեն և ողորկափող երկուական որսորդական հրացաններ/, ինչպես նաև երկու բեզոարյան այծի մաշկազերծված մարմին:
   
Ոստիկանության կողմից սկսված է հետաքննություն և համապատասխան քայլեր են ձեռնարկվում որսագողության մասնակից` փախուստի դիմած այլ անձանց հայտնաբերելու համար:
   
Տեղեկացնենք, որ վերջերս Գերմանիայի Դաշնության «Բնության պահպանության միության»  հետ համագործակցության շրջանակներում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնին կից ստեղծվել է որսագողության դեմ պայքարի խումբ:

Հուլիս 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր