ՀՀ Կառավարություն
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել իր ավելի վաղ ընդունած «Դիլիջան» ազգային պարկի եւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» եւ «Սեւան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սեւան» ազգային պարկի եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» որոշումներում։ Դրանով իսկ նշված ազգային պարկերի գործունեությունը կհամապատասխանի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, պարկերի զբաղեցրած տարածքները կդառնան գիտաճանաչողական, ուսումնական եւ զբոսաշրջության զարգացման կենտրոններ, հարակից համայնքների բնակչության համար կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Հուլիս 06, 2009
