«Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցները եւ «Արեւիկ» ազգային պարկը դարձան եվրոպական «PAN պարկեր» ցանցի գործընկերները (Լուսանկարներ)

«Խոսրովի անտառ», «Շիկահող»  պետական արգելոցները եւ  «Արեւիկ» ազգային պարկը դարձան եվրոպական «PAN պարկեր» ցանցի գործընկերները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ», «Շիկահող»  պետական արգելոցները եւ  «Արեւիկ» ազգային պարկը դարձան եվրոպական «PAN պարկեր»  ցանցի գործընկերը: Հուլիսի 9-ին` Երեւանում, տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: «PAN պարկեր» -ի պայմանների համաձայն` ցանցի գործընկեր կարող են դառնալ միայն այն հատուկ պահպանվող տարածքները, որոնք ունեն ամենաքիչը 10 հազար հա վայրի բնություն, որը պահպանվել է առանց ձեռք տալու, այսինքն` առանց ճանապարհների, բարձրավոլտ գծերի,  խողովակատարների եւ այլն: Ինչպես նշեց «PAN պարկեր» -ի ներկայացուցիչ Զոլտան Կունը, այս նախագծի վերջնական նպատակն այն է, որ Եվրոպայում մինչեւ 2015 թվականը ցանցը միավորի 1 միլիոն հա նման տարածք:  Հայաստանում ցանցի մեջ մտան «Շիկահող» պետական արգելոցից 27 հազար հա, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից 15 հազար հա եւ «Արեւիկ» ազգային պարկից 18 հազար հա տարածք: Վրաստանից ցանցի մեջ է մտել «Բորժոմի» ազգային պարկը: Ադրբեջանը դեռ չի միացել այս նախաձեռնությանը: Ընդհանուր առմամբ ցանցում 14 երկրներից մոտ 20 հատուկ պահպանվող տարածք է ընդգրկված:

Հուլիս 09, 2012 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր