Այդ ո՞վ է կովերին արածեցնում ազգային պարկում

Այդ ո՞վ է կովերին արածեցնում ազգային պարկում

ԷկոԼուր

«Սեւան» ազգային պարկում իրենց կենդանիների արածեցման խնդիրն ափամերձ համայնքների բնակիչները լուծում են գումարով: Դժվար է ամեն օր վերահսկել տարածքը: Կենդանիներն արածում են ամեն օր, իսկ տեսչությունն ամեն օր չի անցնում մի քանի տասնյակ համայնքներով: Ինչպես մեզ պատմեցին Փամբակ գյուղի բնակիչները, արդեն մի քանի տարի է` իրենց մոտ գալիս է ոմն վարդենիսցի Հովո: Ընդորում նրանք հստակ չգիտեն, թե ով է այդ մարդը, ինչ պաշտոն է զբաղեցնում: Հովոն գիտի, թե յուրաքանչյուր ընտանիք քանի կով ունի եւ հավաքում է վարձերը` ամեն կովի համար 2000 դրամ: Դրանից հետո բնակիչները կարող են իրենց կենդանիներին հանգիստ արածեցնել ազգային պարկի տարածքում: Ոչ մի  կտրոն չկա եւ չի կարող լինել: Դա պարզ եւ արդյունավետ գործարք է: Փամբակի բնկիչներն ասում են. «Արոտավայրը այ էն սարի հետեւն է, 13 կիլոմետր գնալ տեմ սահման… Հիմնականում էս սարերի մոտ, էս անտառներում ենք արածացնում, ծովափերին: Դե էդտեղ էլ մեկ խոսում են, մեկ թողնում են …. Մեկ գալիս են, անասունի համար 2000 հավաքում են, գրպանն են դնում, որ արածի: ...Իսկ իմ տարածքն է, իմ գյուղի տարածքն է, ինքը փողը հավաքում է, որ ուտի: Ասում է` սահմանը մի խախտի, անասունը ջուր չխմի: … Ինձ լսի, նա գյուղապետի տարածքը չի է, անտառտնտեսությանն է: … Էն իրա գրպանի համար է հավաքում, նա որ վերցնում է, հո կվիտանցի չի տալիս… Վարդենիսի Հովո ենք ասում, չգիտենք իրան, ազգանունը չգիտեմ: Գալիս ա, կովերը հանում անտառից, ասում ա, հանեցեք, կհավաքեք 2000 դրամները, կբերեք:

Էդ Հովոն ազգային պարկն է եղել ինքը, հիմա տղեն ա: Ինքը երեւի դուրս է եկել: Որ եթե հարցնես, տարիքավոր մարդ լինի կով պահողը, կտփի էլ էդ լակոտը: Դա պետական գումար չի: Ես շատ անգամ եմ մեր ժողովրդին ասել, բերեք բողոքենք վերեւ: Ինքը գումարը վերցնելուց անմիջապես ասում է, վերեւից որ գան, չասեք, որ գումար եք տվել: Ես կասեմ, ես վերեւն էլ կասեմ, ես չեմ վախենում»:



Հուլիս 23, 2012 at 13:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր