Սկզբում կլինի պայմանագրի լուծարում, իսկ հետո…

Սկզբում կլինի պայմանագրի լուծարում, իսկ հետո…

ԷկոԼուր

«Հովազաձոր» ՍՊԸ-ն, որը Խոսրովի արգելոցում կառուցել է ռեստորան, զգուշացվել է, որ եթե իր համաձայնությունը չտա լուծարելու «Խոսրովի անտառ» արգելոցի Գիլան տեղամասի վարձակալման պայմանագիրը, ապա հարցը կլուծվի դատական կարգով: Նման որոշում կայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը հուլիսի 30-ի ընդլայնված նիստում:

 Հիշեցնենք, որ շինարարությունը սկսվել էր կառավարության որոշման շրջանակներում, ըստ որի Գիլանի կարգավիճակը արգելոցից իջեցվեց արգելավայրի:

Ի պաշտպանություն արգելոցի տարվող հասարակական ակտիվ պայքարից հետո կառավարությունը նոր որոշում կայացրեց եւ Գիլանին վերադարձրեց նախկին կարգավիճակը: Դրանով «Հովազաձոր» ՍՊԸ-ն, որը ստացել էր շինարարության թույլտվություն, կորցրեց շինարարության շարունակման համար օրինական հիմքը:

Օգոստոս 01, 2012 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր