Հայաստանում բացվում է որսաշրջանը

Հայաստանում բացվում է որսաշրջանը

ԷկոԼուր

Բացվում է որսաշրջանը: Այն մեկնարկում է օգոստոսի 25-ից: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օգոստոսի 9-ին հրամայել է ՀՀ տարածքում թույլատրել հետեւյալ որսատեսակների սիրողական որսը`

  1. լոր-մինչեւ 35000 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 31-ը
  2. աղավնիներ (թխակապույտ եւ անտառային, սովորական տատրակ)` մինչեւ 9500 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից մինչեւ 2013թ. հունվարի 31-ը
  3. քարակաքավ` մինչեւ 1500 հատ, 2012թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը
  4. կտցարազգիներ (բացառությամբ կարմիր գրքում գրանցվածների)` մինչեւ 1500 հատ,  2012թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 31-ը
  5. արտույտներ (դաշտային, տափաստանային)` մինչեւ 1500 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 31-ը
  6. սարյակ (սովորական)` մինչեւ 1500 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 31-ը
  7. կեռնեխներ (սեւ կեռնեխ, սինակեռնեխ), մինչեւ 1500 հատ,  2012թ. օգոստոսի 25-ից դեկտեմբերի 31-ը
  8. ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ), մինչեւ 7000 հատ, 2012թ. սեպտեմբերի 15-ից 2013թ. փետրվարի 28-ը
  9. մոխրագույն ագռավ` մինչեւ 2000 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից 2013թ. փետրվարի 28-ը
  10. կաչաղակ` մինչեւ 2000 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից 2013թ. փետրվարի 28-ը
  11. վայրի խոզ` մինչեւ 10 հատ, 2012թ. նոյեմբերի 1-ից 2013թ. փետրվարի 28-ը
  12. նապաստակ` մինչեւ 300 հատ, նոյեմբերի 1-ից 2013թ. հունվարի 31-ը
  13. աղվես` մինչեւ 300 հատ, նոյեմբերի 1-ից 2013թ. հունվարի 31-ը
  14. գայլ` մինչեւ 100 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից 2013թ. փետրվարի 28-ը
  15. շնագայլ` մինչեւ 200 հատ, 2012թ. օգոստոսի 25-ից 2013թ. փետրվարի 28-ը: Հրամանի վերահսկողությունն իրականացնելու հենց նախարար Արամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության պաշտոնական կայքը:

Նշենք, որ հասարակայնությունը բազմիցս հարց է բարձրացրել ՀՀ բնապահպանության նախարարության առաջ այն մասին, որ որսորդների համար գործնականում անհնար է որոշել, թե ինչ թռչունի են կրակում` Կարմիր գրքում գրանցված, թե` ոչ:

Հիշեցնենք, որ որսն արգելվում է հատուկ պահպանվող տարածքներում:

Լուսանկարներն Էկոլուրին է տրամադրել Մամիկոն Ղասաբյանը

Օգոստոս 16, 2012 at 18:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր