ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻՑ 21,76 ՀԱ ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻՑ 21,76 ՀԱ ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

«ԷկոԼուր»

Բնապահպանության նախարարությունը խոստովանեց «Ջրվեժ» անտառապարկից 21,76 հա տարածքի օտարումը: Ի պատասխան «ԷկոԼուր»-ի խնդրանքի` պարզաբանել` իսկապես «Ջրվեժ» անտառապարկից օտարվում է Գառնի-Երևան խճողու վրա գտնվող տարածք, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը (թիվ 5/22/1052 նամակ, 20.08.09թ.) մասնավորաբար տալիս է հետևյալ բացատրությունները.

«ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառապարկի սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են 2007-2008թթ. ընթացքում: Այդ ժամանակահատվածում իրականացվել են տարածքի կենսաբազմազանության ուսումնասիրություններ` պարզելու համար բուսատեսակների և կենդանատեսակների առկայությունը և տարածվածությունը անտառապարկի տարածքում: «Ջրվեժ» անտառապարկի տարածքի վերանայման, սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքւմ տարածքի չափը կազմել է 400.43 հա, առանց 21,76 հա խնդրո առարկա հանդիսացող առանձնացված տարածքի, որն էլ հաստատվել է ««ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 684-Ն որոշմամբ: Վերը նշված տարածքը սահմանակից լինելով Ողջաբերդ, Ջրվեժ համայնքներին և հարակից գտնվող Երևան-Ողջաբերդ-Գառնի ավտոմայրուղուն, հիմնականում չունենալով ոչ բնական և ոչ էլ արհեստական ցանկապատ, (1150 մետրից ցանկապատված է ընդամենը 150 մետրը), ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ողջաբերդ համայնքին սահմանակից հատվածներում առկա են նաև սողանքային երևույթներ, հանդիսացել է դժվար պահպանվող, խնամվող և կառավարվող հատված:

«Ջրվեժ» անտառապարկի տարածքը մինչև վերը նշված քարտեզագրման աշխատանքները կազմել է 400 հա, որը չի փոփոխվել, այսինքն անտառապարկին են միացվել կենսաբազմազանության տեսակետից արժեքավոր այլ տարածքներ»:

Նման կերպ բնապահպանության նախարարությունը հաստատեց «Ջրվեժ» անտառապարկի տարածքների փոփոխման փաստը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ տարածքը դժվրություններ է առաջացնում խնամքի, պահպանության և կառավարման առումով, ապա «ԷկոԼուր»-ը հրավիրում է նախարարության ներկայացուցիչներին ծանոթանալ սոճու շքեղ անտառի հետ, որն աճել է օտարվող տարածքում, անցնել բնական սահմանի մոտով, որն անջատում է տարածքը ճանապարհից, ինչպես նաև տեսնելու նոր տարածքները, որոնք իրենցից ներկայացնում են քարքարոտ, անջուր տարածքներ (տե'ս www.ecolur.org կայքի «Ֆոտոռեպորտաժ» բաժինը):

Նշենք, որ 2007թ., երբ փաստացիորեն կատարվեց տարածքների փոխանակումը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը գլխավորում էր Աշոտ Ավալյանը, ով ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի տեղակալն է:

Օգոստոս 28, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր