

ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած որսագողության կապակցությամբ պաշտոնից ազատվել է արգելոցի տնօրեն`Վարանցով Բարսեղյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ ԷկոԼուր-ի, սակայն, տնօրենի հրաժարականը ծրագրված էր ակտիվիստների` մահացած կենդանիների մնացորդների հայտնաբերումից առաջ: Դա էր պատճառը, որ արգելոցում տեղի ունեցածի ժամանակ (http://ecolur.org/hy/news/biodiversity/khosrov-forest-reserve-director-on-holiday-during-poaching-hunting/4177/), տնօրենը եղել է արձակուրդում`սպասելով իր հրաժարականին: Հարցի վերջնական որոշումը կայացվել է սեպտեմբերի 28-ին և կապված է արգելանոցում տեղի ունեցած որսագողության հետ: Մենք չգիտենք, թե իրական մեղքի մասը պատժվողներից ում համար ինչքան է, բայց տնօրենի հրաժարականը ստացվում է ընդհամենը հարմար «զոհ» հանրության համար:
Հոկտեմբեր 11, 2012 at 16:27
