Ինչ արժե հանգիստը «Դիլիջան» ազգային պարկում (Լուսանկարներ)

Ինչ արժե հանգիստը «Դիլիջան» ազգային պարկում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հանգստի շրջանը բացվել է: Այս օրերին Հաղարծինի վանք տանող  ճանապարհին` անտառի մեջ կառուցված տաղավարները լի են հանգստացողներով: ԷկոԼուրի աշխատանքային խումբը «Դիլիջան» ազգային պարկում էր:  Տաղավարների արժեքը տատանվում էր 8000-25000 դրամի սահմաններում: Տաղավարներից մեկի մոտ կտրված ծառի գերաններ են, իսկ երբ բարձրանում ես անտառի մեջ, ապա, տեսնում ես նաեւ  կոճղեր, արմատախիլ եղած ծառեր:  Տես ֆոտոռեպորտաժը: Անտառն անընդհատ ծխում էր, պատրաստում էին ավանդական խորովածը: Ճանապարհով անընդհատ վեր ու վար էին անում ավտոմեքենաները: Կարճ ասած, բնության գրկում հանգստանալ ու մաքուր օդ շնչել չի ստացվում: Տպավորություն է, թե քաղաքը տեղափոխվել է անտառ:

Նունիսկ թռչունների ձայնն է խլանում հայկական ռաբիզի ներքո: Մի կողմից լավ է, որ հանգստացողների համար ստեղծված են պայմաններ, տարածքը վերահսկվում է: Սակայն հարց է առաջանում, թե նման ակտիվ տուրիզմը որքանով է համապատասխանում «Դիլիջան» ազգային պարկի ռեժիմին եւ պարկում կենսաբազմազանության պահպանությանը: Խնդիրն այն է, որ տուրիզմի այս տեսակը «Դիլիջան» ազգային պարկի նորանոր տարածքներ է գրավում:

Հունիս 18, 2013 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր