Արդյո՞ք «Շիկահող» պետական արգելոցը և «Արևիկ» ազգային պարկը կմիավորվեն

Արդյո՞ք «Շիկահող» պետական արգելոցը և «Արևիկ» ազգային պարկը կմիավորվեն

ԷկոԼուր

«Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ-ին հասած լուրերի համաձայն,  ՀՀ կառավարությունը նախատեսում է միավորել «Շիկահող» պետական արգելոցը և «Արևիկ» Ազգային պարկը: Նման տեղեկության հիման վրա  Էկոլոգիական հասարակական դաշինք ՀԿ-ն հարցում է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ  Հարությունյանին: Հարցման մեջ մասնավորապես ասված է.

«Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի ու ՀՀ Սահմանադրության 33.2. հոդվածի դրույթներից, խնդրում ենք.

1.հաստատել կամ ժխտել մեզ հասած լուրը` Հայաստանի համար էկոլոգիապես շատ կարևոր այդ 2 տարածքների միավորման մասին, իսկ հաստատելու պարագայում.

2.մեզ տրամադրել այդպիսի միավորման առընչությամբ.

- Օրհուսի կոնվենցիային համապատասխան վերոգրյալ տեղեկատվության համալիր փաթեթը, ներառյալ`

ա)միավորումը թույլատրելու և իրականացնելու Որոշման մեջ շահագրգիռ հասարակայնության մասնակցության արդյունքների /նախատեսվող գործունեության վերաբերյալ ցանկացած բնույթի դիտողությունների, տեղեկատվության, վերլուծությունների, կարծիքների և այլն/ արտացոլման,

բ)տվյալ որոշման ընդունման հիմքում ընկած պատճառների ու նկատառումների,

գ)ինչպես նաև`տնտեսական հաշվարկների /ներառյալ` միավորման գործընթացում նախատեսվող ծախսը և արդյունքը, միավորման հետևանքով նախատեսվող` ստացվելիք ֆինանսական օգուտը և վնասը/ և այլ հանգամանքների մասին

-հասարակայնությանը իրազեկելու ապացույցները, որոշման նախագծի տեքստի հետ միասին:

Տեղեկատվությունը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերիմասին («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀՕրենքի 11-րդ հոդված):

Հարգանքով`

Էկոլոգիական հասարակական դաշինքի Հկ-ի անունից, համակարգող` Ս. Ադամյան

29.07.2013թ.»:

Հուլիս 30, 2013 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր